«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Պատրաստ ենք ավելի լայն կոնսոլիդացիայի`ԲՀԿ առանցքի շուրջ»

«Պատրաստ ենք ավելի լայն կոնսոլիդացիայի`ԲՀԿ առանցքի շուրջ»
10.03.2013 | 15:15

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ որոշվել է մասնակցել մայիսի 5-ին նախանշված Երևանի ավագանու ընտրություններին: ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք`այս օրերին «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունները քննարկումներ են անցկացրել Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հարցի շուրջ:
Թե ինչ քննարկումներ են ընթանում ընդդիմադիր մյուս ուժերի հետ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ասել է. «Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել է, որ մենք պատրաստ ենք շատ ավելի լայն համախմբման և շատ ավելի լայն կոնսոլիդացիայի` ԲՀԿ առանցքի շուրջ: Եթե առաջիկա օրերին հնարավոր լինի կայացնել այդ շատ ավելի լայն կոնսոլիադցիան, կրկնում եմ` ԲՀԿ առանցքի շուրջ, ապա ԲՀԿ-ն մշտապես կողմնակից է ավելի լայն համախմբման»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ